Ամերիկայnւմ ենք ապրnւմ. Մի fանի oրով գնացինf Հայասsան․ Sեգորս կնիկը թաрախավարի քիթnւմռnւթ էր արել. Ռեխը նենց փակեgի, nր էլ դnւ uուu
10 տարուց ավել ա ինչ եկել ենք Ամերիկա: Երեխեքը ստեղ դպրոց են գնում, մենք էլ աշխատում ենք ապրում: Անհամեմատել լավա ստեղ, քան Հայաստանում:
Աշխատածդ էլ փող ա: էլ մեռնեմ էլ, չեմ կարա Հայաստան գնամ ապրեմ, սովորել ենք ստեղի կյանքին: Ամառը գնացինք Հայաստան, ամուսնուս հորական տանն էինք մնում:
Տեգորս կինը նենց քիէ ու մռութ էր, ոնց որ ես էի մեղավոր, որ հազիվ են ծերը ծերին հասցնում: Մի անգամ ասեցի, բան մի սարքի ուտելու, ես առևտուր կանեմ համով բաներ կսարքեմ:
Մի անգամ էլ ասեցի կգնանք դրսում կուտենք բոլորով, ես պատիվ եմ տալիս:
Բայց պարզվումա տեգորս կնոջը էտ ասածներս դուր չէր գալիս: Մտածում էր ինձ ձև եմ տվել, քիթս ցցել եմ ու անուն եմ դնում իրա եփածներին:
բայց ընդամենը ուզում էի, որ հանգստանա ու հաճելի լիներ իրան: Էդքանով լցվել էինք էտ տան մեջ, հեշտ չի չէ ամեն օր անել դնելը:
Էն էլ, ինձ կանգնեց ասեց՝ «Հասմիկ ջան, մոռանում ես որ էս երկրից ես հասել Ամերիկա, էտ ձևերդ թող, հանգիստ տանը ինչ պետքա ես կանեմ»:
Էտ էր ու էտ, հասկացա, որ Հայաստանում էնքան ա վատացել մարդկանց կյանքը, որ արածդ լավ բանն ուրիշ ձև են ընկալում:
Չեմ մեղադրում, սաղ վատ կյանքիցա, մի օր երևի լավ կլինի ինչ ասեմ: Բայց ես էլ մեղավոր չեմ, որ եկել ենք Ամերիկա ու լավ ենք ապրում: