Վերջերս գնացել էի ընկերուհուս ծննդյան տարեդարձին։ Պատմեմ թե ինչ տեղի ունեցավ։
Ընկերուհիս աղջիկ ունի, 12 տարեկան է։ Հյուրերից մեկը եկել էր իր 4-ամյա որդու հետ։ Չարաճճի երեխա էր, անդադար վազվզում էր, բազմոցին բարձրանում, իջնում, դարակները բացում, հյուրերի գիրկը բարձրանում։
Վազում էր սեղանի շուրջ, ուտելիքը գցում հատակին, աթոռների տակ մտնում․․․ Մի խոսքով, խանգարում էր բոլոր հյուրերին, իսկ մայրը կարծես ոչ մի վատ բան չէր տեսնում դրանում։
Երբ հյուրերը չդիմացան ու մի քանի նկատողություն արեցին երեխայի մորը, վերջինս բռնեց նրա ձեռքից, տարավ սենյակ ու միայնակ վերադարձավ։
Կինը բոլորին վստահեցրեց, որ ամեն ինչի կարգին է, իր որդին խաղում է տան տիրուհու 12 տարեկան դստեր հետ։
Հետո ամեն ինչ սովորականի պես անցավ։ Երբ 1-2 ժամ անց պատրաստվում էինք գնալ, այդ կինն էլ մտավ սենյակ՝ որդու հետևից ու հայտնաբերեց, որ նա միայնակ էր ամբողջ ընթացքում։
Առավոտյան զանգեց ընկերուհիս ու պատմեց, որ այդ երեխան կոտրել է իր դստեր պլանշետը, մինչ սենյակում է եղել։
Հիմա երեխայի մայրը հրաժարվում է նոր գաջեթ գնել, քանի որ չի տեսնում իր մեղքը։ Նա ասում է, որ իր տղան 12-ամյա աղջկա հետ էր, ուրեմն նա է մեղավոր, որ թողել ու գնացել է սենյակից։ Ասաց, որ կպատժի որդուն, բայց ուրիշ ոչինչ անել չի կարող։
Հոբելյառը պնդում է, որ իր աղջիկը պարտավոր չէր հետևել ուրիշի երեխային։ Բնականաբար, նրանք լավ վիճեցին, բայց համաձայնության այդպես էլ չեկան։
Ի՞նչ եք կարծում, ով է մեղավոր այս իրավիճակում։