Գազերի առաջացումը տհաճ խնդիր է, որը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում։ Չնայած գազերի առաջացման բազմաթիվ պատճառներ կան՝ դրա վրա ազդող հիմնական գործոնը սնունդն է։
Steptohealth.ru-ն գրում է, որ հարկավոր է հասկանալ, թե որն է խնդիրը և լուծել այն։ Հարկավոր է հասկանալ, թե կոնկրետ որ մթերքն է հանգեցնում գազերի առաջացման:
Ընդ որում, հարկավոր է հիշել, որ այս խնդիրն առանձնահատուկ է յուրաքանչյուր մարդու դեպքում։ Գազերի առաջացումը կարող է պայմանավորված լինել որոշակի մթերքի յուրացման անկարողությամբ։
Այսպես, գազերը կարող են առաջանալ այնպիսի մթերքից, ինչպիսիք են. մանրաթելեր (խնդրի առաջացման պատճառ կարող է դառնալ ինչպես մեծ քանակով բջջանյութի օգտագործումը, այնպես էլ դրա անբավարար քանակը) կաթնամթերք սերմեր և լոբազգիներ տերևներով աղցաններ գազավորված ըմպելիք մաստակ։
Սա նշանակում է, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է վերամշակում սնունդը։
Գազերի առաջացման մեղավորներ կարող են լինել նաև. սուրճը կաղամբի տարբեր տեսակներ կծու մթերք յուղոտ և լավ չեփված մթերք ալկոհոլ որոշ համեմունքներ ընդեղեն և միրգ։
Շատ արագ ուտելը Այս դեպքում չենք հասցնում նորմալ ծամել օգտագործվող մթերքը։ Այս պատճառով գազերը հաճախ են անհանգստացնում մարդկանց, ովքեր անհանգստություն, սթրես, նյարդային նոպաներ են ունենում։
Գազերի առաջացումից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել ոչ միայն սննդի ընտրությանը, այլև հոգեկան առողջությանը։
Դեղամիջոցների օգտագործում Որոշակի դեղամիջոցի օգտագործումը խագարում է նյութափոխանակության համար անհրաժեշտ ֆերմենտների արտադրությանը։
Այդ պատճառով գազերը դառնում են բուժման կողմնակի ազդեցություն։ Այս դեպքում հարկավոր է հասկանալ, թե երբ են սկսել գազերն անհանգստացնել։
Եթե կարծում եք, որ գազերի առաջացումը կապված է դեղամիջոցների ընդունման հետ, խորհրդակցեք բուժող բժշկի հետ, ով կօգնի հասկանալ՝ արդյոք կապվա՞ծ են այդ երևույթները, թե՞ ոչ։
Հարկավոր է նաև հիշել, որ որևէ դեպքում չի կարելի դադարեցնել բուժումը միայն այն պատճառով, որ ձեր կարծիքով՝ նշանակված դեղամիջոցները գազերի առաջացման պատճառ են դառնում։
Խնդիրներ աղիների հետ Հարկավոր է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքին, թե որքան հաճախ են գազեր առաջանում։
Այս խնդիրը կարող է վկայել նաև այն մասին, որ օրգանիզմում ինչ-որ բան այն չէ։ Գիշերային ժամերի առատ գազերի առկայությունը կարող է վկայել գրգռված աղու համախտանիշի մասին։
Այս դեպքում օրգանիզմը չի կարողանում յուրացնել մի խումբ մթերք։ Գազերն ուղեկցվում են նաև որովայնում ուժեղ ցավերով և սրտխառնոցով։
Աղիների բակտերիալ միկրոֆլորա Մարդու օրգանիզմ մտած մթերքը բավական բարդ ճանապարհ է անցնում։ Բարակ աղուց հաստ աղի տեղափոխվելու ընթացքում մթերքը մասամբ մշակված է լինում։
Հենց այդ պահին գործի են անցնում աղիների բակտերիաները։
Այս գործընթացը կարող է հանգեցնել գազերի առաջացման։ Եթե գազերը հաճախակի են անհանգստացնում, և չեք կարողանում կարգավորել խնդիրը, խորհուրդ է տրվում դիմել գաստրոէնտերոլոգի օգնությանը։
Մասնագետը կօգնի գտնել ճիշտ ախտորոշումը, վեր հանել խնդրի արմատները և ազատվել դրանից։