Սկեսուրս դավաճանում ա ամուսնուն: Որ իմացա ահավոր շոկ էր մոտս: Ինչ-որ մեկից չեմ լսել, սեփական աչքերով եմ տեսել, ոնց ա ուրիշ տղամարդու հետ գրվում:
Միամիտ հեռախոսը թողեց սեղանին գնաց խանութ գա, անընդհատ նամակներ էր գալիս, տեսնեմ ինչ որ Գագոյից նամակներ, սրտիկներ, ժամադրության տեղ, ժամ:
Խայտառակություն ուղղակի:
Խեղճ սկեսրարս գնացելա Ռուսաստան, ամբողջ օրն աշխատում ա, որ տունը սարքենք, ամուսինս էստեղա ջերմոցները մշակում, որ մի երկու կոպեկ հետ գցենք, ապագա կառուցենք, սկեսուրս ազատություն ա տվել իրան ու 18 տարեկանի պես ֆռֆռում սիրահարված:
Մինչև ամուսնանալս, հարևանները, որ գիտեին ում տղայի հետ եմ շփվում ասում էին, որ լսել են Վարդիկը վարքից մի քիչ թույլա, չէի հավատում:
Ներս ու դուրս էի արել, միշտ լավ տպավորություն էր թողել, բայց արի ու տես, որ ճիշտ էին էլի:
Ամուսնուս ասեցի, որ սենց-սենց բան եմ տեսել, ասեց երևի պապայի հետա գրվել, հետն էլ ինձ ինչ ասես ասեց, որ մորը տենց բանում եմ կասկածում:
Դե տղայի համար ծանրա չէ, մոր հասցեին տենց բան լսելը:
Ես էլ մտածեցի ինձ ինչ, ինչ անում ա անի, որ պիտի իմ տունը քանդվի դրա պատճառով ավելի լավա սուս մնամ, մի օրը սկեսրարյս կամ հենց ամուսինս կբռնացնեն, նոր սաղ գյուղով խայտառակ կլինեն: