Այu hայկական ծnվային բերդի ավերակները թnւրքերն այժմ անվանnւմ են Քnրկnս. Պաsմություն, որը fչերին է հայsնի

ПОЗИТИВ

յս հայկական ծովային բերդի ավերակները թուրքերն այժմ անվանում են Քորկոս. Գիտե՞ք՝ ինչ բերդի մասին է խոսքը

Ներկայիս Թուրքիայի Հանրապետության Մերսինի մարզի Կըզկալեսի քաղաքի մոտ է գտնվում հայկական ծովային բերդը՝ Կոռիկոսը, որը նավահանգստային բերդաքաղաք է Կիլիկյան Հայաստանում, Միջերկրական ծովի ափին, Սելևկիայից 45կմ հյուսիս-արևելք:

Հիմնադրվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ։ Թորոս երկրորդ իշխանի գահակալման տարիներին (1145-1159) Կոռիկոսը միացավ Կիլկյան Հայաստանին։ 1190 թվականին Կոռիկոսի կառավարիչն էր իշխան Կիռ Սահակը։

1206 թվականին Լևոն երկրորդը հիմնավորապես ավարտեց Կոռիկոսի վերակառուցումները։ 1210 թվականից Կոռիկոսի կառավարիչն էր արքունի մեծ մարաջախտ Վահրամը։

Լևոն երկրորդի մահից հետո Վահրամը փորձեց տիրել Հայոց գահը, սակայն պետության խնամակալ Կոստանդին Հեթումյան պայլը մահապատժի ենթարկեց նրան և Կոռիկոսը հանձնեց իր եղբայր Օշինին։

Հայերեն արձանագրություն 5-6-րդ դարերի քարանձավային նեկրոպոլիսում՝ Կորիկոսի բերդի մոտ։

Վերջինս մինչև իր մահը զբաղվեց Կոռիկոսի շինարարական աշխատանքներով, որդուն՝ Գրիգոր պայլին, ժառանգելով ճոխացած ու շենացած բերդաքաղաք։

Ծովային բերդի ամրությունները տակավին կանգուն են։ Կոռիկոսում պահպանվել են բնակելի ու հասարակական շենքերի, թաղածածկ մատուռների, գմբեթավոր տաճարների մնացորդներ։ Կոռիկոսի ավերակներն այժմ թուրքերն անվանում են Քորկոս։

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий