Այդպես էլ չկարողացա ներել ծնողներիս. Աշխարհահռչակ ՀԱՅ դերասանուհին պատմում է իր

ПОЗИТИВ

Այդպես էլ չկարողացա ներել ծնողներիս. Աշխարհահռչակ ՀԱՅ դերասանուհին պատմում է իր ՀԱՅԿԱԿԱՆ արմատների մասին

1923 թվականն էր: Օսմանյան կայսրության տարածքում նոր է ավարտվել Հայոց ցեղասպանությունը, սակայն փոքրաթիվ քրիստոնյաներ դեռ հրաժարվում են լքել իրենց հայրենի երկիրը, նրանց մեջ՝ Կարապետ Թերզյանը:

Հարկադրաբար զորակոչվելուց ու զորքերի տեղակայումից հետո նա վերադառնում է Յոզղաթ՝ իր հարազատ քաղաքը: Այնտեղ ժամանակին 30.000 հայ էր բնակվում, իսկ 1915-ի տեղահանությունից հետո մնացել էր ընդամենը 88-ը:

Կարապետը ամուսնանում է Մարիամի հետ, սակայն 2-րդ որդու ծնվելուց կարճ ժամանակ անց մահանում է: Իսկ կինը ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված է լինում ամուսնանալ թուրքի հետ, որ գոնե ապահովի երեխաների անվտանգությունը:

Կարապետի ու Մարիամի որդին՝ Արամը, տանել չէր կարողանում խորթ թուրք հորը, ով շարունակ փորձում էր կրոնափոխ անել իրենց, քանի որ այդ ժամանակ Թուրքիայի յուրաքանչյուր քաղաքացի պիտի թուրքական ազգանուն ունենար:

Բռնաճնշումները շարունակվում են և արդեն ազգանունը փոխած Թերզիօղլուները փախչում են Գերմանիա: Արամի աղջիկը՝ Սեզեդեն, խորանում է իր կորցրած հայկական արմատների մեջ, գտնում նախնիների պատմությունը և բեմից փոխանցում այն հանդիսատեսին

«Չէր կարող պատահականություն լինել այն, որ ես Սեզեդե անունն եմ կրում,- ասում է նա՝ կայծն աչքերի մեջ,- այնքան կատարյալ համադրություն է կյանքի ուղիներով ճամփորդությունս նկարագրելու համար: Ի վերջո, «Սեզեդե» թուրքերենից թարգմանաբար նշանակում է «բարձրացրու ձայնդ»»:

Այսօր Սեզեդեն թատրոնի ու կինոյի հաջողակ դերասանուհի է և գլխավոր դեր է կատարում քննադատների դրական կարծիքին արժանացած, փրայմ-թայմում հեռարձակվող «Tatort»(«Ոճրագործության վայրը») սերիալի մի քանի դրվագում։

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий