Հերիքնազ տատը ընտանիքին միլիոնատեր դարձրեց. Ահա, թե ինչպես

НОВОСТИ

Հերիքնազ տատը ընտանիքին միլիոնատեր դարձրեց. Ահա, թե ինչպես

Հերիքնազ տատը սովորություն ուներ, նա ամեն անգամ թոշակ ստանալուց լոտո էր առնում և փորձում իր բախտը:

Տան անդամները միշտ կատակում էին և ասում, որ անիմաստ գործով է զբաղված, քանզի էդ լոտոները խաբեություն են ու տատիկը զուր հույսեր է փայփայում: Տատիկն էլ ամեն անգամ ասում էր.

-Լավ, բալ, փորձը փորձանք չի: Էդ 400 դրամով ո՛չ հարստանալու եմ, ո՛չ աղքատանալու, բայց թե բախտս բերի մեծ շահում կունենամ:

Տանը ապրում էին Հերիքնազ տատի տղան, հարսը, 23 ամյա թոռն ու 19 ամյա թոռնուհին: Հերիքնազ տատի թոռը՝ Արեգը ընկերուհի ուներ և պատրաստվում էր նշանվել:

Հերիքնազ տատն էլ հույս ուներ լոտոյով կլորիկ գումար շահել և լավ նվերներ անել թոռանն ու իր սիրեցյալին: Տատը հաճախ էր ասում, որ կարող է չհասցնի թոռան հարսանիքը տեսնել, ուստի ուզում էր գոնե նշանին լավ նվեր անել թոռանը:

Ընտանիքում եկավ մի պահ, երբ ընտանիքի հայրն աշխատանքից դուրս եկավ և երկար ժամանակ աշխատանք չէր գտնում: Տանը ֆինանսական դժվարություններ առաջացան:

Անգամ Հերիքնազ տատի 19-ամյա ուսանողուհի թոռը իրեն աշխատանք գտավ, տան հոգսը թեթևացնելու համար:

Ընտանիքի դժվարություններին զուհագետ Հերիքնազ տատը լուռումունջ շարունակում էր ամեն ամիս լոտո ջնջել և հիասթափվել, բայց հույսը չէր կորցնում:

Հերթական անգամ թոշակ ստանալուց հետո Հերիքնազ տատը գնաց լոտո առնելու: Այս անգամ նա մեկի փոխարեն երկուսը գնեց: Առաջին լոտոն անհաջող էր, Հերիքնազ տատն անցավ երկրորդին: Եվ ապշեց լոտոյի պաշտպանիչ շերտը ջնջելուց հետո, նա 2 միլիոն դրամ էր շահել:

Այս անգամ Հերիքնազ տատի բախտը բերեց: Այս ծեր կինն ամբողջ սրտով հավատում էր իր գործին և բարի նպատակով էր ամեն անգամ լոտո գնում:

Շուտով ընտանիքը լուծում է ֆինանսական խնդիրները, Հերիքնազ տատի որդին էլ աշխատանքի է ընդունվում:

Երջանիկ տատը թոռան և՛ նշանդրեքն է տեսում, և՛ հարսանիքը, տալով իր բաժին լավ նվերը:

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий