Sալu իմ պաsճառով sնից գնաց, եթե ամուuինu ինձ sուն չթողներ՝ չէի մեղադրի. ԻՐԱԿԱՆ ՊԱSՄՈՒԹՅՈՒՆ

ПОЗИТИВ

Տալս իմ պատճառով տնից գնաց, եթե ամուսինս ինձ տուն չթողներ՝ չէի մեղադրի. ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Ես դեռ 20 տարեկան էի, երբ ծնվեց առաջնեկս։ Ապրում էի ամուսնուս, նրա ծնողների ու քրոջ հետ: Քույրը նոր էր 3 տարեկան տղայի հետ տեղափոխվել ամուսնուս բնակարան։ Վիճել էր ամուսնու հետ եւ արդեն 2 ամիս էր մեզ հետ էր ապրում։

Բոլորն ինձ շատ սիրում էին եւ ես էլ նրանց, բայց նկատում էի, որ նրանց վերաբերմունքն իմ հանդեպ քիչ-քիչ փոխվում է։ Սկզբում մտածում էի ինձ է թվում, հետո նկատեցի, որ տալիս տղան 2 տարեկան աղջկաս հետ խաղալիս փորձում է հարվածել։

Նախկինում նման բան չէր եղել ու ես չէի ուզում դրա մասին ամուսնուս ասել։ Երեւի դեռ երկար կլռեի, եթե մի օր աղջկաս հետ խաղալիս կոշտ խաղալիքով չհարվածեր աչքին։ Ես բնազդաբար բարկացա նրա վրա` տեսնելով աչքի կապույտը։

Արմոն լաց եղավ ու պատմեց մորը։ Ամուսնուս ծնողներն արդեն սկսեցին միշտ սառն ու անտարբեր լինել իմ նկատմամբ։ Հետո իմացա ամուսնուս մոտ նեղսրտել էին, թե նրանց աջկա սիրտը կոտրված է, իսկ ես վատ եմ վերաբերվում։

Ամուսինս վիճեց ինձ հետ, ու ասաց, որ նույն կերպ կարող էր ինձ հետ իմ հարսը վարվել։ Ես շատ բարկացած էի եւ միամտաբար ասացի, որ դա երբեք չի լինի, որովհետեւ իմ աղջիկն այնքան անդաստիարակ չէ, որ խաղալիքով հարվածի եղբորս երեխային ու աչքը կապտեցնի։ Այս խոսքերը շատ զայրացրին ամուսնուս, եւ նա ինձ դուրս արեց տանից։

Ես զղջում էի այդ խոսքերիս համար, բայց միեւնույն ժամանակ շատ վիրավորված էի, որ այսքան լավ վերաբերմունքս չգնահատվեց եւ նկատի ունեցան այդ մի կոպիտ խոսքս։

Այժմ ես էի բնակվում իմ հայրական տանը ու այնպես ստացվեց, որ եղբորս երեխայի հետ խաղալիս աղջիկս վազեց ու փորձելով բռնել նրան երկուսով ընկան։ Արդյունքում կոտրվեց եղբորս երեխայի ձեռքը։

Ես լաց էի լինում ու վատ զգում կատարվածի համար եւ զայրանում աղջկաս վրա։
Հարսս եկավ, գրկեց ինձ ու ասաց ինձ վատ չզգամ, նրաք երեխաներ են ու ոչինչ միտումնավոր չեն անում։ Այդ խոսքերից հետո ես զգացի իմ եւ հարսիս տարբերությունը։

Ես շուտ հավաքեցի իրերս եւ գնացի ամուսնուս տուն տալիցս ներողություն խնդրելու։ Հասնելով տուն, ասացին, որ նա եւս իմ հեռանալուց հետո գնացել է կարծելով, որ կատարվածի մեղավորն ինքն է։

Այդ օրվանից հետո ես հասկացա, որ ինչ էլ լինի կարեւորը կյանքում մարդ մնալն է ու պահի ազդեցության տակ որոշումներ կայացնելը կարող է ցավեցնել ու վիրավորել դիմացինին։

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий