Միջմարզային խոշոր ավտովթար Հայաստանում․ Կան զոհեր

ИНТЕРЕСНО

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մեծամորի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մի քանի հոգի մահացել են, մի քանի հոգի էլ տեղափոխվել են՝ մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Մեծամորի, մի մասն էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու փրկարարները։

Օպերատիվ են գործել Մեծամորի և Արմավիրի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամաել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար Գազելը սպասարկում է Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Оцените статью
Поделиться с друзьями