Օրվա մութ ժամերը առանձնահատուկ են, ու մեր նախնիները մեծ ուշադրություն էին դարձնում տվյալ ժամերին:
Մթությունը վախեցնում է իր անհայտությամբ ու անորոշությամբ, ու կան բաներ, որոնք պետք չէ անել արևի՝ մայր մտնելուց հետո: Պարզվում է, կան գործեր, որոնք պետք է հետաձգել՝ ձեր իսկ ապահովության համար:
Ինչ չի կարելի անել մութն ընկնելուց հետո
Վիճել
Արևի մայր մտնելուց հետո ցանկալի է խուսափել տանեցիների ու այլ մարդկանց հետ վեճերից: Անգամ եթե կոնֆլիկտը սուր է, միևնույնն է, թողեք քննարկումը հաջորդ օրվա կամ էլ փորձեք հաշտության գալ՝ առանց վեճերի:
Փորձագետները վստահեցնում են, որ երեկոյան վիճելուց հետո ձեզ մոտ կարող է անքնություն ու տագնապի զգացում առաջանալ:
Մազեր կտրել
Զերծ մնացեք մութ ժամերին մազերը կտրելուց, ներկելուց ու սանրվածքներ անելուց: Մազերը դիմակներով խնամելը խնդիր չէ, բայց մի արեք ոչ մի բարդ մանիպուլյացիաներ:
Այլապես կարող եք տուն բերել դժբախտություններ ու վատացնել առողջությունը:
Սուր առարկաները սեղանին և լվացարանի մեջ կեղտոտ ափսեներ թողնել
Տանտիրուհիները պիտի սովորություն դարձնեն սեղանից սուր առարկաները հավաքելը, նաև կեղտոտ ափսեները լվանալը:
Մասնագետները պնդում են, որ սա շատ վտանգավոր է, և դրա հետևանքով կարող է տանը բացասական էներգետիկա լցվել: