Շաs hին առակ նրանց hամար, nւմ մոs այժմ դժվար ժամանակներ են

POSITIV

Մի փոքր տղա որբ էր դարձել շատ վաղ տարիքում: Նրան ապաստան տվեց մի հեռավոր բարեկամ, որը շատ դաժան մարդ էր:

Նա նեղացնում էր երեխային, ձեռք էր բարձրացնում, մնացորդներով էր կերակրում, անկարգության համար փակում էր խորդանոցում, որտեղ առնետներ կային, թույլ չէր տալիս ուրիշ երեխաների հետ խաղալ:

Մի անգամ էլ չդիմանալով այդպիսի պատժին՝ երեխան փախչեց:

Նա երկար թափառում էր տեղից տեղ, ողորմություններով էր ապրում, հաճախ գողանում էր, երբ արդեն չէր դիմանում քաղցին, քնում էր բաց երկնքի տակ: Մի անգամ էլ ինչ-որ դպրոցի աստիճանների վրա քնեց:

Այդ դպրոցը հայտնի էր իր Ուսուցիչով: Այդտեղ սովորեցնում էին ռազմական արվեստ, իսկ հայտնի Ուսուցչի մասին լեգենդներ էին պտտվում:

Տղան ասաց, որ պատրաստ է կատարել ամեն դժվար և կեղտոտ աշխատանք, միայն թե թույլ տան մնալ այնտեղ: Իսկ իմաստուն Ուսուցիչը՝ տեսնելով երեխայի ջանքերը, սկսեց սովորեցնել ռազմական արվեստի գաղտնիքները:

Անցան տարիներ: Տղան մեծացավ և գեղեցկադեմ պատանի դարձավ: Նա լավ սուսերամարտիկ էր արդեն: Իսկ երբ ծեր Ուսուցիչը մահացավ, իր դպրոցը ժառանգեց որբին:

Մի օր, երբ նա արդեն Վարպետ էր, իր աշակերտների հետ անցնում էր հարազատ վայրերով:

Տներից մեկի մոտ տեսավ անօգնական մի ծերունու և ասաց աշակերտներին, որ դա հենց այն մարդն է, ով ժամանակաին իր հետ այդքան վատ է վարվել:

Աշակերտներն իսկույն հանեցին թրերը՝ ցանկանալով վրեժ լուծել, բայց Վարպետը կանգնեցրեց նրանց.

-Պետք չէ, — ասաց նա: — Սա հենց այն մարդն է, ում ես պարտական եմ նրանով, ինչ ունեմ և ինչ կարողանում եմ:

Եթե չլինեին այն դժբախտությունները, որոնք եղան նրա պատճառով, ես հիմա այսպիսին չէի լինի: Նրա շնորհիվ ես գտա իրական Ուղին:

Իսկ պատիժ նա արդեն ստացել է: Նրա պատիժը միայնությունն ու զղջումն է:

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen