«Իմ ենթագիտակցությունը հաջողության հասնելու իմ գործընկերն է,- գրում է «Ենթագիտակցությունը կարող է ամեն ինչ» գրքի հեղինակ Ջոն Կեհոն։
-Նոր կյանք սկսելու առաջին քայլը զարմանալիորեն պարզ է։ Պետք է ընդամենը հետևել մտքերիդ ընթացքին ու դրանք ուղղորդել համապատասխան կերպով»։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 մտքեր Կեհոյի գրքից այն մասին, թե ինչպես մտքերի օգնությամբ ձեր երազանքներն իրականություն դարձնել։ Հեղինակի կարծիքով՝ դա ի վիճակի են անել բոլորը։
1. Արտաքին հանգամանքները փոխելու համար պետք է նախ փոխել ներքինը։ Մարդկանց մեծ մասը փորձում է փոխել հենց արտաքին հանգամանքները։
Եթե չփոխես մտերդ ու համոզմունքներդ, այդպիսի փորձերը ոչ մի արդյունք չեն տա կամ կտան սոսկ կարճաժամկետ էֆեկտ։
2. Ձեր ուղեղի մեջ ի հայտ եկած ու այնտեղ ամրապնդված ցանկացած միտք ձեր կյանքի վրա ազդեցություն կգործի։
3. Միշտ գիտակցեք այն, ինչ մտածում եք։ Այսօրվա մտքերը ստեղծում են ձեր ապագան։
4. Երբ դուք փոխում եք ձեր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, նրանք սկսում են ձեզ այլ կերպ վերաբերվել։
5. Տեղից շարժվելու համար անհրաժեշտ է, և դա բավականին լուրջ պայման է, փոխել մտքերիդ ընթացքը։
6. Դուք ուզում եք փոխել հանգամանքնե՞րը։ Դրա համար ձեր մեջ զարգացրեք գիտակցության անհրաժեշտ տեսակը։
Հաջողակ մարդը միշտ օժտված է գիտակցությամբ, որը միշտ միտված է դեպի հաջողությունը։ Ապահովված մարդն իր մեջ մշակում է հարստությանն ուղղված գիտակցություն, նրա մտքերը նվիրված են հարուստ լինելուն, հաջողությանն ու նյութական բարեկեցությանը։
Դա նրա մտածելակերպն է։
7. Միշտ ձեր նպատակները պատկերացրեք այնպես, ասես այդ ամենը ձեզ հետ տեղի է ունենում հենց հիմա։ Ձեր գիտակցության մեջ դա իրականություն դարձրեք։
Ստեղծեք դետալային կերպարներ։ Մտեք դերի մեջ ու մտովի խաղացեք այն։ Մտովի պատկերացրեք ձեր նպատակն օրական առնվազն մեկ անգամ՝ ոչ մի օր չմոռանալով այդ մասին։ Կրկնությունը գիտության մայրն է։
8. Որոշեք, թե ինչի եք դուք ուզում հասնել՝ քննություն հանձնել, բարձրացում ստանալ, ինչ-որ մեկի հետ ծանոթանալ, շատ փող աշխատել…
Թուլացեք։ Մի քանի րոպեով կտրվեք գործերից ու շունչ քաշեք՝ հանգստանալով մարմնով և հոգով։ 5-10 րոպեի ընթացքում մտովի պատկերացրեք ցանկալի իրականությունը։
9. Միշտ կիրառեք մտքի հետ այն հնարքը, որ ունեք այն, ինչ ուզում եք, կամ հասել եք նրան, ինչի ձգտել եք։ Դա արեք կանոնավոր կերպով, տառացիորեն ամեն օր, առնվազն 5 րոպեի ընթացքում։
Շատ ավելի լավ կլինի, եթե այդ հնարքն ամեն օր կիրառեք, քան շաբաթը մեկ անգամ մեկ ժամ։
10. Եզակի, միակ միտքը մեծ ուժ չունի, բայց բազմիցս կրկնելով՝ այն կարելի է խտացնել ու ողղորդել, մեծացնել նրա ուժը։ Որքան շատ է կրկնությունների քանակը, այնքան մեծ ուժ ու արտահայտվելու ունակություն է ձեռք բերում միտքը։
11. Մեր կյանքի որակը կախված է մեր մտքերի որակից։
12. Սովորեք մտածել հաջողության, երջանկության, առողջության, բարեկեցության մասին ու ձեր մտքերից հեռու վանել անհանգստությունն ու վախը։
Թող որ ձեր գիտակցությունը զբաղված լինի լավագույնի սպասումով, միևնույն ժամանակ՝ հետևեք այն բանին, որ ձեր սովորական մտքերը զբաղված լինեն այն բանով, թե ինչ եք դուք ուզում ստանալ կյանքից։
13. Ջուրը ստանում է այն անոթի ձևը, որում գտնվում է, լինի դա բաժակ, ծաղկաման թե գետի հուն։ Ճիշտ նույն կերպ էլ ձեր ենթագիտակցությունն արարում է, անկախ այն բանից, թե ինչ կերպարներ կդնեք նրա մեջ ձեր ամենօրյա մտածողությունների մեջ։
Այդպես կերտվում է ձեր ճակատագիրը։
14. Շատ գաղափարներ կրեք ձեր մեջ։ «Լավ միտք արարելու լավագույն եղանակը շատ մտքեր արարելն է»,- ասել է քիմիայի գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Լայնուս Փաուլինգը։
Եթե դուք միայն մեկ միտք ունեք, խնդրի միայն մեկ լուծում, ապա դուք գործողությունների միայն մեկ ուղղություն ունեք։ Իսկ դա ռիսկային է այն աշխարհում ապրելու համար, ուր ճկունություն ու հարմարվողականություն է պահանջվում։
15. Ամեն անգամ ձեզ այն մտքի վրա բռնելիս, որ ձեզ համար բավարար է միայն մեկ տարբերակը, ինքներդ ձեզ հիշեցրեք, որ դա ստեղծագործ մոտեցում չէ։
Կյանքը լի է անհամար տարբերակներով ու այլընտրանքներով։ Փնտրեք տարբերակներ՝ բացելով գիտակցությունը, սովորեք գտնել լրացուցիչ հնարավորություններ ու որոշումներ։
16. Թուլացրեք ձեր մարմինը՝ մի քանի խորը շունչ կամ ուսերով շուրջանակի շարժումներ կատարելով։ Զգացեք հանգստությունն ու թուլանալը։
Հանգստացրեք ձեր ուղեղը, ապա վստահ ինքներդ ձեզ 10 անգամ ասեք. «Ես միշտ ճիշտ որոշումներ եմ կայացնում»։ Զգացեք բառերի ուժը։ Վստահ խոսեք։
Վերջին անգամ արտաբերելով նախադասությունը՝ անմիջապես որոշում կայացրեք։ Այդպիսով դուք կխուսափեք տրամաբանական դատողություններից ու կստանաք պատասխան ենթագիտակցությունից։
Առաջին բանը, որ կգա ձեր մտքին, հենց կլինի ձեր որոշումը։
17. Ամեն օր մի քանի րոպե անցկացրեք՝ մտածելով ձեր սեփական առողջության ու ուժի մասին։ Այդ մտքերն ուղարկեք դեպի արյունատար համակարգ, հյուսվածքներն ու բջիջները։
Պատկերացրեք, թե ինչպես է էներգիան տարածվում ձեր մարմնով մեկ։ Ուսումնասիրեք ձեր մարմինը։ Այս կազդուրիչ վարժության համար ընդամենը 2 րոպե ժամանակ կպահանջվի։
18. Ցանկացած նոր գաղափար կամ համոզմունք պետք է նախ և առաջ անցնի աճման փուլը՝ նախքան ձեր գիտակցության մեջ արմատներ ձգելը։ Դա ժամանակ է պահանջում։ Ոչինչ չի պատահի, եթե դուք մեկ կամ երկու կամ նույնիսկ 20 անգամ փորձեք հասկանալ նոր համոզմունքը։
Որպեսզի նոր համոզմունքից ստացած էֆեկտն արմատանա ուղեղում, պետք է մեկից երեք ամիս ժամանակ անցնի։ Իսկ դա օրական 30-90 երկուսից տասը րոպե տևողությամբ պարապմունքներ են։
19. Ամեն ինչ գոյություն ունի պոտենցիալ հնարավորության տեսքով։ Ձեզնից սոսկ պահանջվում է անհրաժեշտ էներգիայի լիցք, և այդ ժամանակ ձեր նպատակն իրականություն կդառնա։
20. Մարդու ապագան ամփոփված է հենց իր մեջ։ Այն նրա մեջ է ապրում հենց տվյալ պահին։
Հրապարակման պատրաստեց