Ինչո՞ւ է կոպը թրթռnւմ․ 5 վsանգավnր պաsճառ

POSITIV

Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։

Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։

Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։

5 պատճառ, թե ինչու կարող է կոպը թրթռալ

1․ Զարկերակային բարձր ճնշում

Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է, կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջա-նալ։ Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում, ամեն օր չափեք ճնշումը, վերահսկողության տակ պահեք այն։

2․ Սթրես եւ հյուծվածություն

Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին։

3․ Մագնեզիումի պակաս

Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան, իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ ա-ռաջացնել։

Եթե, աչքի թրթռալուց բացի, գլխացավեր եւ քնի խանգարումներ ունեք, ապա հնարավոր է՝ մագ-նեզիումի պակաս կա օրգանիզմում։

4․ Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։

Եթե այդ հոր-մոննեի քանակը խախտվում է, կարող են, ի թիվս այլ նշանների, մկանային կամ նյարդային ջղաձգումներ առաջանալ։

5.Ալկոհոլի չարաշահում

Ալկոհոլը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ։

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen