Ահա թե ինչ եմ պատասխանում, երբ ինձանից պարտքով գումար են խնդրում․ Ձեզ նույնպես պետք կգա սա

POSITIV

Ինչ եմ պատասխանում ես, երբ ինձանից պարտքով գումար են խնդրում․․․ Գուցե ձեզ նույնպես պետք գա սա

Մի քանի տարի աշխատում էի մեծ կոլեկտիվում: Մի կին կար, երկու երեխաների միայնակ մայր էր, նա հաճախ էր պարտքով գումար խնդրում ինձանից, ես էլ միշտ խղճում էի նրան ու օգնում։ Մի օր էլ, երբ աշխատավարձ ստանալու օր էր, նա կանգնեց բոլորի մոտ ու բարձր ասաց․

—Վերցրու այս փողը, սրտիցս եմ պոկում-տալիս, երեխաներիս բերանից եմ կտրում․․․

Այս պահին մեր մյուս աշխատողները անկախ իրենցից ականատես եղան դրան ու կարծեցին, որ թե այդ ես եմ նրանից գումար խնդրում։ Արժե արդյո՞ք ասել, որ դրանից հետո նա այլևս օգնություն չստացավ ինձանից։

Եվս մի դեպք՝ օրինակի համար։ Դեպքը տեղի է ունեցել հեռավոր 1989 թվականին։ Հանգստյան օրերին պատրաստվում էինք սառնարան գնել, արդեն նախապատրաստել էինք գումարը։ Ու հենց այդ օրը գալիս է մեր բարեկամներից մեկը ու պարտքով 300 ռուբլի խնդրում՝ ասելով, որ կինը հիվանդ է և իրենց դեղերի գումար է անհրաժեշտ։ Ինչպե՞ս չօգնեի։

Խոստանում է վերադարձնել 1 ամսից, բայց արդյունքում ետ եմ ստանում գումարը միայն Խորհրդային շրջանի փլուզումից հետո, երբ արդեն շրջանառվում էր դրամը․․․իհարկե, պարտքս ստանում եմ ռուբլու տեսքով․․․

Ու հիմա երբ իննձանից գումար են խնդրում, ուղղակի ասում եմ, որ չունեմ։ Եթե նույնիսկ քիչ են ուզում, միևնույնն է, մերժում եմ։ Ուղղակի ասում եմ՝ ոչ, կամ՝ քարտիս վրա է գումարը, իսկ այն տանն է։ Կախված նրանից, թե ով է խնդրում, կարող եմ ուղիղ մերժել։

Ինչի համար տամ, որ հետո էլ տեսնեմ, թե պարտապանս ինչպես է խուսափում ինձնից, արհամարհում, զանգերիս չի պատասխանում։

Իսկ կռվով վերադարձնելուց հետո էլ դրսում պատահաբար տեսնելիս այնպես է թեքում գլուխը մի կողմ, կարծես այդ ես էի նրան պարտք։

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen