Ցլից պետք է զգուշանալ դիմացից, էշից՝ հետևից, իսկ հիմար մարդուց՝ բոլոր կողմերից. Մեքսիկական 13 իմաստուն մտքեր, որոնք մեկընդմիշտ կփոխեն ապրելու ձեր կանոնները

POSITIV

Մեքսիկան էկզոտիկայի ու իմաստության խառնուրդ է։ Այս երկիրն աշխարհին ոչ միայն տաղանդավոր ու խարիզմատիկ մարդկանց է տվել, այլ նաև ոչ պակաս խարիզմատիկ

մտքեր, որոնք պետք է կարդա ու մտապահի յուրաքանչյուրը։ Առաջարկում ենք ծանոթանալ մեքսիկական 13 ամենահայտնի մտքերին, որոնք մեկընդմիշտ կշրջեն ապրելու մասին ձեր պատկերացումներն ու կանոնները։

1. Նրանք փորձում էին մեզ հողում թաղել, բայց չգիտեին, որ մենք սերմեր ենք։

2. Ե՚վ կինը, և՚ կիթառը արձագանքում են այն ժամանակ, երբ նրանց հպվում են հմուտ տղամարդիկ։

3. Կնոջ կուրծքն ավելի զորեղ է, քան զույգ եզները։

4. Կինն ու կատուն մի նմանություն ունեն. նրանք պատկանում են նրան, ով իրենց հանդեպ բարի է։

5. Ձկանը բռնում են կարթով, իսկ կնոջը՝ գեղեցիկ բառերով։

6. Եթե տղամարդիկ վատ ճաշակ չունենային, տգեղ կանայք այդպես էլ տանը կմնային։

7. Աշխատասիրությունն ու նպատակասլացությունը կարող են յուրաքանչյուր ժայռի փողի վերածել։

8. Ցլից պետք է զգուշանալ դիմացից, էշից՝ հետևից, իսկ հիմար մարդուց՝ բոլոր կողմերից։

9. Որոշ մարդիկ կարծես օձեր լինեն. որքան մոտ ես նրանց թողնում, այնքան շատ է հավանականությունը, որ կթունավորեն քեզ։

10. Ագռավին փոքրուց որդեգրիր, ու նա մեծանալուն պես կհանի քո աչքերը։

11. Եթե սիրո մեջ ցասում չկա, ապա դա իրական սեր չէ։

12. Վախը կարծես օղակ լինի. նրա վերջը գտնել հնարավոր չէ։

13. Երեխաների դաստիարակությունը նման է նրան, որ փորձես բոլոր կատուներին մի տեղում հավաքել։ ц

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen