Ագռավը և uիրամարգը. Խnրիմաus առակ, nրը պեsf է կարդան բnլnրը

ПОЗИТИВ

Մի ագռավ էր ապրում անտառում և նա բացարձակապես բավարարված էր այն ամենով ինչ ուներ:

Բայց մի օր նա տեսավ մի կարապի: «Այս կարապն այնքան սպիտակ է, – մտածեց նա, – բայց ես սև եմ: Այս կարապը պետք է , որ աշխարհի ամենաերջանիկ թռչունը լինի»:

Նա իր մտքերը հայտնեց կարապին: «Իրականում», – պատասխանեց կարապը, – ես այդպես էի կարծում, որ ես ամենաերջանիկ թռչունն եմ, մինչև որ տեսա թութակին , որն ունի երկու գույն: Ես հիմա կարծում եմ, որ թութակը արարչագործության ամենաերջանիկ թռչունն է »:

Այնուհետև նրանք գնացին թութակի մոտ: Թութակը բացատրեց. «Ես շատ երջանիկ կյանքով էի ապրում , մինչև որ տեսա սիրամարգին: Ես ընդամենը երկու գույն ունեմ, բայց սիրամարգը բազմաթիվ գույներ ունի »:

Այնուհետև ագռավը այցելեց կենդանաբանական այգի և տեսավ սիրամարգին , նա տեսավ որ հարյուրավոր մարդիկ են հավաքվել տեսնելու նրան: Երբ մարդիկ հեռացան, ագռավը մոտեցավ սիրամարգին:

«Հարգելի սիրամարգ, – ասաց ագռավը, – դուք այնքան գեղեցիկ եք: Ամեն օր հազարավոր մարդիկ գալիս են ձեզ տեսնելու: Երբ մարդիկ տեսնում են ձեզ, նրանք անմիջապես շոյում են ձեզ: Կարծում եմ, որ դուք մոլորակի ամենաերջանիկ թռչունն եք »:

Սիրամարգը պատասխանեց. «Միշտ մտածում էի, որ ես մոլորակի ամենագեղեցիկ և երջանիկ թռչունն եմ: Բայց իմ գեղեցկության պատճառով ես այս կենդանաբանական այգում բոլորի ուշադրության կենտրոնում եմ:

Կենդանաբանական այգին շատ ուշադիր ուսումնասիրել եմ, և հասկացել եմ, որ ագռավը միակ թռչունն է, որը վանդակի մեջ չի պահվում: Այսպիսով, վերջին մի քանի օրերի ընթացքում ես մտածում էի, որ եթե ես ագռավ լինեի, ես երջանիկ կարող էի շրջել ամենուր »:

Սա նաև մարդկության խնդիրն է: Մենք համեմատվում ենք ուրիշների հետ և տխրում: Մենք չենք գնահատում այն, ինչ Աստված է տվել մեզ:

Այս ամենը հանգեցնում է դժբախտության՝ արատավոր ցիկլի: Սովորեք երջանիկ լինել ձեր ունեցածով : Միշտ էլ կգտնվի մեկը, ով քո ունեցածից քիչ կամ շատ կունենա:

Մարդը, ով գոհ է իր ունեցածից, աշխարհի ամենաերջանիկ մարդն է:

Նյութը հրապարակման պատրաստեց

Оцените статью
Поделиться с друзьями