Uարգիս պապը հuկա թnւնավոր օձ sեսավ իր այգում․ Աhա, թե ինչպեu դաuավորվեց ճակաsագիրը դրանից հեsո

ПОЗИТИВ

Սարգիս պապը հսկա թունավոր օձ տեսավ իր այգում․ Ահա, թե ինչպես դասավորվեց ճակատագիրը դրանից հետո

Սարգիս պապը մեծ այգի ուներ։ Թոշակառու դառնալուց հետո նա զբաղվում էր իր այգով։ Այս աշխատասեր սյունեցի տղամարդն իր ամբողջ կյանքում լավ պահել է ընտանիքին, եղել շատ պահանջված մասնագետ և ճամփորդել շատ երկրներ։

Նա ուներ սիրված ընտանիք, որտեղ տիրում էր սիրո և հարգանքի մթնոլորտը։

Սարգիս պապը խենթի պես սիրում էր իր կնոջը՝ Մելինեին, ով նույնպես սյունեցի էր։ Նա գիտեր, որ Մելինեի սիրելի ծաղիները յասամաններն ու վարդերն էին և այդ պատաճով իր այգում աճեցնում էր այդ ծաղիկներից։

Երբ գալիս էր սեզոնը, Սարգիս պապու տունը պարուրվում էր յասամանների և վարդերի բույրով, նա շտապում էր այգու ամենագեղեցիկ ու լավ ծաղիկները քաղել, բերել իր կնոջը։

Պապու ուրախությունն իր երեք թոռներն էին, նրանցից երկուսը հպարտությամբ կրում էիր իր և կնոջ անունները։ Պապն ամեն անգամ այգուց տուն էր բերում տարբեր բարիքներ և հատկապես ուրախացնում երեխաներին թթի, մոշի, ելակի փոքրիկ դույլերով։

Սարգիս պապու այգին մի հետաքրքիր առեղծված ուներ, որի մասին ընտանիքի անդամները միշտ զարմանքով էին պատմում։ Պապու այգում մի մեծ թունավոր օձ կար (պապը լավ ծանոթ էր կենդանական աշխարհին և գիտեր հայկական օձերի բոլոր տեսակները ), բայց նա երբեք չէր վնասում այդ օձին, թեպետ շատ այդպիսի հնարավորություններ ուներ։

Սարգիս պապը լավ էր հիշում իր և հսկա օձի առաջին հանդիպումը։ Երբ առաջին անգամ այգում տեսավ օձին, նկատեց որ օձն էլ իրեն է նկատել, նրանք իրար նայեցին մի պահ, հետո Սարգիս պապը թեքեց իր ուղղությունն ու գնաց, օձն էլ գնաց մյուս կողմ։

Այդ օրվանից օձն ու պապը այգում հաճախ էին հանդիպում և շրջանցում միմյանց, երկուսն էլ փորձում էին չխանգարել իրար։

Զարմանալին այն է, որ պապու խիճը թույլ չէր տալիս վնասել օձին և երևի օձն էլ զգում էր դա ու չէր վնասում պապուն։ Սարգիսը պապը այգում ճոճ ուներ ու հաճախ էր ցերեկով մի քանի ժամ քնում այգում, բայց անգամ այդ ընթացքում օձը նրան չէր վնասում։

Տարիները գլորվում էին, շուտով Սարգիս պապու մոտ անբուժելի հիվանդություն հայտնաբերեցին, որը կարժ ժամանակում քայքայեց աշխատասեր ու բարի պապու առողջությունը։

Պապու վաղաժամ մահից հետո էլ տան անդամները ստիպված եղան վաճառել այգին, քանզի ոչ ոք չէր կարող իր աշխատանքային առօրյայից կտրվել և խնամել այն։

Չուզելով, բայց ստիպված տան անդամները վաճառեցին այն այգին, որտեղ ամեն քար ու թուփ, ծառ ու ծաղիկ Սարգիս պապու դրածն էր։

Այգին վաճառվեց, բայց Սարգիս պապու հետ կապված հաճելի ու բարի հուշերը մնացին, մնաց նաև օձի և պապու հարաբերությունների մասին զրույցները։

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий