Oդանավnւմ sղամարդը լuեց, թե երկnւ անծանnթներ ինչ են շշնջnւմ. Անմիջապեu մnsեցավ nւղեկցnրդին sարoրինակ խնդրանfnվ

ПОЗИТИВ

Բոլորս էլ գիտենք, որ ուրիշների խոսակցությունը լսել չի կարելի, բայց եկեք ազնիվ լինենք՝ լինում են դեպքեր, երբ դրանից խուսափել չես կարող: Օրինակ՝ փոքր տարածություններում, մետրոյում, օդանավում:

Այս պատմությունը տեղի է ունեցել հենց օդանավում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի ուղևոր լսեց, թե ինչ են խոսում 2 անծանոթ մարդիկ: Հասկալանալով, թե ինչ են խոսում նրանք, Դեննի Կուկիչը որոշեց հասարակայնացնել դա:

Այս պատմությունը հետո տարածվեց Ֆեյսբուքում:

«Երբ ես տեղավորվեցի օդանավում, հասկացա, որ շուրջս զինվորականներ են նստած: Ես հարցրի, թե ուր են գնում։ Նրանք պատասխանեցին, որ այժմ թռչում են Օնտարիո (Կանադա), իսկ 2 շաբաթից տեղափոխվելու են Աֆղանստան:

Մի ժամ հետո ուղեկցորդը հայտարարեց, որ ճաշը կարելի է գնել 5 դոլարով: Ես լսեցի, թե ինչպես մի զինվորական մյուսին հարցրեց՝ արդյոք պատրաստվում է գնել, թե ոչ: Այս հարցին մյուս զինվորականը պատասխանեց, որ չի պատրաստվում, քանի որ այն շատ թանկ է:

Ես ուշադիր նայում էի բոլոր զինվորականներին. ոչ ոք չէր ճաշում: Այդ ժամանակ ես մոտեցա ուղեկցորդուհուն, նրան տվեցի 50 դոլար և ասացի, որ բոլոր զինվորականներին ճաշ մատուցի:

Երբ բոլոր զինվորականների ճաշն արդեն մատուցված էր, նա մոտեցավ ինձ և հարցրեց, թե ինչ եմ ես նախընտրում` հավ, թե տավարի միս: Ես զարմացա նրա հարցից, բայց պատասխանեցի: Մի քանի րոպե հետո նա մոտեցավ և ինձ տվեց 1-ին դասի սնունդ:

Օդանավի հետնամասում ինձ կանգնեցրեց մի տղամարդ և ասաց, որ տեսել է, թե ես ինչ եմ արել, և ուզում է միանալ, նա ինձ փոխանցեց 20 դոլար:

Երբ ես վերադարձա իմ տեղը, ինձ մոտեցավ օդանավի հրամանատարը: Նա ձեռքը մեկնեց և ասաց.

— Երբ ես ծառայում էի, մի օր մի տղամարդ ինձ համար ճաշ գնեց օդանավում։ Ես մինչ այսօր հիշում եմ այդ մարդու բարությունը:

Երբ մենք տեղ հասանք, ես հավաքեցի իրերս, վերցրի ճամպրուկս և շարժվեցի դեպի ելքը: Հենց այդ ժամանակ ինձ մոտեցավ մի տղամարդ և ինչ-որ բան դրեց գրպանս: Երբ ես նայեցի, տեսա, որ կրկին գումար է:

Չգիտեի ինչ անել: Երբ դուրս եկա օդանավակայանից, տեսա, որ զինվորները դեռ դրսում կանգնած են: Ես մոտեցա նրանց և տվեցի այն ամբողջ գումարը, որ հավաքվել էր: Նրանք դեռ երկար ճանապարհ ունեին գնալու, մի բան կուտեին այդ գումարով:

Ես հասկացա, որ այս ամենից հետո այս զինվորականները կհասկանան, որ իրենք անտեսված չեն, բոլորս գնահատում ենք նրանց զոհաբերությունն ու քաջությունը:

Այս զինվորականները պատրաստ էին անել ամեն բան իրենց պետության համար: Անգամ պատրաստ էին զոհաբերել սեփական կյանքը:

Դա իսկապես մեծ պատիվ է, սակայն ոչ բոլորն են դա հասկանում: Այս պատմությունը վկայում է այն մասին, որ մարդկությունն իրականում դեռ չի վերացել:

Հենց այս բարությունն այդ զինվորները երբեք չեն մոռանա:

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий