Կնիլս դիմացս էնքան պահանջներ էր դրել, որ ախպորս հետ խոպան գնացի։ Ախպերս ընտեղ կնգա ու երեխեքի հետ քանի տարի ապրում էր։ Ես էլ ստեղ մնացել, մորս էի պահում։
Բայց կնիկս ամեն անգամ մի պատմությում սարքում էր, երեխու ծախսերն անընդհատ պատճառ էր բերում, որ բողոքեր, ինձ ուղարկեր ախպորս մոտ։
Գործերս էլ էդ ժամանակ լավ չէին ու ախպերս տոմս ուղարկեց, որ գնայի։ Մի երկու ամիս անցավ ու որոշել էի, որ կնգաս էլ երեխուս հետ մոտս տանեի։
Բայց տան հարց պիտի լուծեի, նոր կանչեի մոտս։ Իմ գնալուց հետո էլ քիչ աշխատանք էր լինում ու հազիվ կնգաս էի ուղարկում։
Ինքն էլ ինչ գնացել էի զանգում էր ու կամ մորիցս էր բողոքում, կամ էլ մի բանի համար փող էր ուզում։ Ես էլ արդեն կուշտ էի, չգիտեի էլ, թե խեղճ մերս իբչ օրինա։
Ոչ մի ամգամ ինձ ոչ մի բան չէր պատմել, չէր ասել։ Ամեն զանգելուց ինձանով էր հետաքրքրվում, մտածում էր ոնց ենք ընտեղ ապրում, տեղներս ոնցա, ոնց ենք հասցնելու։
Ամեն օր ավելի էլ փոշմանում, որ գնացել էի։ Զանգեցի կնգաս ու ասեցի, որ հետ եմ գալիս։ Խեղճ մերս, որ իմացել էր գալու եմ էդ վիճակով իմ համար սեղան էր գցել։
Կնգաս պետքն էլ ոնց որ չլիներ։ Մտա, թե չէ միանգամից հարցրեց ինչքան եմ աշխատել ու էլի փող ուզեց։
Մերս հազիվ պահեց, որ հետը կռիվ չանեի, չհանեի ու մոր տուն չուղարկեի։ Մի պահ էլ մտածեցի, թե ինչի համար եմ հետն ապրում, ոչ ինձա նորմալ վերաբերվում ոչ էլ մորս։
Երեխեքիս խաթր բան չէի ասում։ Մի օր էլ առավոտ շուտ դրա ձենից զարթնեցի։ Մորս վրա մումաթ էր գալիս, ռիսկ էր արել ձենը վրեն բարձրացնել։
Էլ ոչ մի բան հաշբի չառա, տարա շպրտեցի սենյակ, վեշերը հավաքեց ու ռադ արեցի մոր տուն։ Էնքանա մնալու մինչև խելքի գա ու մորս էլ հարգել սովորի։