Եթե առավոsյան դաsարկ սsամոքսին uուրճ խմելու uովորություն nւնեք` պարsաիր կարդացեf uա

НОВОСТИ

Ողջ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում գրեթե բոլոր մարդիկ անմիջապես արթնանալուց հետո սուրճ են խմում։

Եվ մենք բոլորս էլ սիրում ենք արևոտ օրերը, երբ կարլեի է նստել պատշգամբում և վայելել անուշաբույր ըմպելիքը։

Իսկապես սուրճն օգտակար է օրգանիզմի համար, սակայն այն պետք չէ խմել դատարկ ստամոքսին, հատկապես առավոտյան։

Առաջին հերթին, պետք է իմանալ, որ առավոտյան քաղցած վիճակում սուրճ խմելով՝ դուք ավելացնում եք մարսողական տրակտի ներսում աղաթթուների քանակը։ Դա նշանակում է, որ եթե գաստրիտ ունեք, հավանաբար, կհիշեք դրա մասին։

Աղաթթուն վատ է ազդում ստամոքսի վրա։ Օրինակ, եթե ծանրամարս որևէ մի բան ուտեք, կարող են առաջանալ մարսողական խնդիրներ, քանի որ աղաթթուն դառնում է սպիտակուցների բարդ մարսելու պատճառ։

Իսկ եթե սպիտակուցը լիարժեք չի մարսվում, ի հայտ են գալիս մարսողական այլ խնդիրներ․ որովայնի փքվածություն, աղիների բորբոքում։

Ահա թե ինչու են փորձագետները զգուշացնում և հորդորում՝ դատարկ ստմոքսին սուրճ չխմել։

Կա ևս մի պատճառ․ սուրճը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, և օրգանիզմին շատ ժամանակ է անհրաժեշտ, որ հավասարակշռեցնի այն մեր նորմալ վիճակի հետ։

Կորտիզոլը՝ հորմոն է, որը կարգավորում է մեր կենսաբանական ժամացույցը և արթուն մնալու ունակությունը։

Ինչպես տեսնում եք, արթնանալուց անմիջապես հետո սուրճ խմելու սովորությունը բավականին վտանգավոր է։

Այնպես որ ցանկալի է նախաճաշել՝ նախքան սուրճը խմելը։

Իսկ եթե նախաճաշել չեք կարողանում, այդ դեպքում սուրճին կաթ ավելացրեք, դա կնվազեցնի ըմպելիքի վնասակար ազդեցությունը օրգանզմի վրա։

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий