Uիրածu լքեց ինձ, երբ ծնվեց մեր երեխան․ Կարդալnվ իմ պաsմությnւնը՝ գnւցե և դաsապարsեք ինձ

ПОЗИТИВ

Ես 19 տարեկան էի, սիրածս՝ 24: Մենք միասին էինք ապրում, իսկ երբ ծնվեց մեր աղջիկը, նա հեռացավ երկրից, մեկնեց ԱՄՆ:

Ես դեպրեսիայի մեջ էի, և միակ մարդը, ով ինձ աջակցում էր, մայրս էր:

Երբ աղջիկս դարձավ 1 տարեկան, ընկերուհուս հարսանիքին ծանոթացա պորտուգալացի հմայիչ երիտասարդի հետ: Հաջորդ օրվանից սկսեցինք հանդիպել: Ես ինքնամոռաց սիրահարված էի:

Աղջիկս ինքնըստինքյան երկրորդ պլան անցավ: Ընկերս այստեղ եկել էր սովորելու, սակայն 3 ամիս անց պիտի Պորտուգալիա վերադառնար, նրա տունն այնտեղ է:

Այդ ամիսների ընթացքում ապագայի պլաններ էինք կազմում. մենք հստակ որոշել էինք, որ միասին ենք գնալու: Ես ամեն գիշեր քնելուց առաջ պատկերացնոմ էի, թե ինչպես ենք ես, աղջիկս և սիրելիս զբոսնում Պորտուգալիայում, սիրում միմյանց և վայելում կյանքը: Մի օր էլ ընկերոջս հետ կիսվեցի իմ երազանքներով, իսկ նա ասաց.

—Ներիր, բայց ես միայն քեզ եմ հրավիրում. մենք երկուսով ենք գնալու:

Դա ինձ շոկի ենթարկեց: Ես մի շաբաթ ժամանակ խնդրեցի մտածելու համար: Ուղիղ մի շաբաթ իմ մեջ երկու հոգի էին պայքարում. մեկն ասում էր, որ չեմ կարող երեխայիս թողնել, իսկ մյուսն ասում էր, որ գուցե հենց դա է երջանիկ լինելու իմ վերջին շանսը:

Եկավ ճակատագրական օրը. աղջիկս քնած էր, ես համբուրեցի նրան վերջին անգամ և առանց պտտվելու գնացի: Մորս հաղորդագրություն ուղարկեցի, որ շուտ գա տուն, ասացի, որ երեխան տանը մենակ է և անջատեցի հեռախոսս:

Ես վստահ էի, որ աղջիկս երջանիկ կլինի տատիկի հետ, իսկ ես նրանց գումար կուղարկեմ:

Նստեցի սիրելիիս մեքենան և մենք շարժվեցինք դեպի օդանավակայան: Միայն այդ ժամանակ սկսեցի գիտակցել, թե ինչ եմ անում:

1 տարեկան երեխաս տանը միայնակ քնած է, մայրս հաստատ անհանգստացած ինձ է զանգում: Ես փոքրիկիս թողնում եմ առանց մոր՝ ինչ-որ անծանոթ տղամարդու պատճառով և մեկնում եմ անծանոթ երկիր…

Ես պատկերացրեցի, թե ինչպես է դստրիկս արթնանում, մայրիկին կանչում, իսկ մայրիկը չկա…

Ես սկսեցի արտասվել, գոռացի, որ կանգ առնի: Սիրելիս զարմացած նայեց ինձ: Առանց որևէ բացատրություններ տալու՝ ես շտապեցի տուն: Նստեցի առաջին հանդիպած տաքսին և հասա աղջկաս մոտ:

Երեխաս դեռ քնած էր, ես գրկեցի նրան, սկսեցի համբուրել ոտքից գլուխ, ներողություն խնդրել, որ ուզում էի հետն այդպես վարվել: Ես ուրախ եմ, որ ժամանակին գիտակցեցի և չգործեցի կյանքիս ամենամեծ սխալը:

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий