Դարի անեկդոտ․ Ատամնաբույժի մոտ է գալիս մի մեծահարուստ այցելու․․․
Ատամնաբույժի մոտ է գալիս մի մեծահարուստ այցելու․․․
Ուշադիր զննելուց հետո, ատամնաբույժը բազկաթոռին թողնելով նստած այցելուին՝ դուրս է գալիս սենյակից ու սկսում անհանգիստ դեսուդեն գնալ, քորել գլուխը։
Ծխախոտ է կպցնում և անմիջապես դեն նետում։
Բուժքույրը հարցնում է.
– Ի՞նչ է պատահել։
Ատամնաբույժը պատասխանում է․
-Ծա՞նր դեպք է։ Ծանրագույն. այցելուն անթիվ-անհամար փող ունի ու ո՛չ մի անառողջ ատամ։