Ինչպե՞ս կվարվեիք, եթե ձեր ընկերը հենց ձեր աչքի առաջ խեղդվեր ծովում։ Մեզնից շատերը կփորձեին ինքնուրույն նրան փրկել, իսկ ոմանք, եթե հասկանային, որ ինքնուրույն փրկել չեն կարող, գոնե օգնություն կկանչեին։
Սակայն սա չի վերաբերում չուկչաներին, որովհետև նրանք երբեք չեն փրկում խեղդվող ընկերոջը, բայց պատրաստ են սիրով նրա հետ կիսել իրենց կնոջը։ Այս ու այլ տարօրինակ փաստերի պատասխանները ներքևում են։
Բանն այն է, որ չուկչաները հավատում են, որ ջրում ապրում են ոգիներ, որոնք խեղդվողին տանում են այլ աշխարհ, որտեղ մարդն ավելի լավ է ապրում, ուստի նրանք երբեք չեն խոչընդոտում ոգիների աշխատանքին, և երբեք իրենց հարազատին կամ ընկերոջը չեն փրկում ջրի ճիրաններից։
Սա դեռ ամենը չէ, որովհետև տարօրինակ սովորությունների շարքը շարունակվում է։ Չուկչաները սովոր են իրենց կնոջը կիսել այլ տղամարդկանց հետ, և դա նրանց համար լրիվ օրինաչափ է։ Բանն այն է, որ չուկչաները խնդիր ունեն կին գտնելու, քանի որ տղամարդիկ ավելի շատ են, քան կանայք։
Տարիներ շարունակ հասկանալով, որ նրանք այլևս չեն կարող դիմակայել առանց կնոջ, նրանք որոշում են, որ մի կողմ պիտի դնեն հավատարմության մասին պատմող բոլոր թեորիաները և փորձեն իրար հետ կիսել կանանց, որպեսզի ոչ ոք առանց կնոջ չմնա, ու բոլորն էլ կարողանան բավարարել իրենց սեռական պահանջմունքները, երեխաներ ունենալ և այլն։
Իսկ կանա՞յք։ Այսպիսի միջավայրում մեծացած կանայք բացարձակապես դեմ չեն մի քանի ամուսին ունենալուն։ Նրանցից շատերն անգամ սովոր են բաժանվել ամուսնուց ու տեղափոխվել մեկ այլ տղամարդու տուն, որն էլ, ի դեպ, հնարավոր է տեղաշարժել։
Այստեղ տները կառուցվում են այնպես, որ դրանք հեշտությամբ հնարավոր լինի տեղից տեղ շարժել, որովհետև սաստիկ ցրտի պատճառով նրանք ուղղակի ի վիճակի չեն անընդհատ տներ կառուցելու։
Այստեղ տարօրինակ սովորություններից մեկն էլ այն է, որ հաճախ տղա երեխաներին չեն դիմում իրենց անուններով, այլ դիմում են սեռական օրգանի անունով, որը, ըստ նրանց, ավելի է ընդգծում երեխայի առնականությունը։
Ամենավերջում չմոռանանք խոսել նրանց ամենատարօրինակ ավանդույթներից մեկի մասին ևս։ Այստեղ մարդն ինքն է որոշում, թե ինչ սեռի է պատկանում։
Եթե նա զգում է, որ ինքը կին է, բայց իր մեջ գերակշռում է տղամարդկային էներգիան, ապա հայտարարում է, որ այլևս չի ուզում կին լինել, ու նրան ոչ ոք չի կարող քննադատել։ Ահա այսպիսի տարօրինակ ավանդույթներ։