Կնnջ դրամապանակից ամnւսինը ժամադրnւթյան բացիկ գsավ ու գնաց նշված վայր․ Sեuեք թե ինչ պարզեց նա

ПОЗИТИВ

Կնոջ դրամապանակից Արմենը ժամադրության բացիկ գտավ ու գնաց նշված վայր․ Ի՞նչ պարզեց նա

Մի անգամ առավոտյան Արմենը շտապում էր երեխային դպրոց տանելու, իսկ կինը քնած էր։

Փոքրիկը մանրադրամ ուզեց հորից՝ դպրոցում ուտելիք գնելու համար, և հայրն էլ, քանի որ չուներ, ստուգեց մոր դրամապանակը։

Դրամապանակում մի գեղեցիկ բացիկ կար՝ խնամքով պահված։ Արմենը հետաքրքրությամբ բացեց այն, ու ապշեց։

«Սիրելի՛ս, այսօր ժամը հինգին հրավիրում եմ քեզ ընթրիքի»,- գրված էր բացիկում։ Նշված էր նաև ժամադրության վայրը։

Արմենը չափազանց շատ բարկացավ, սակայն որոշեց, որ ինքն էլ կգնա նշված վայրը՝ տեսնելու կնոջ սիրեկանին։

Նա ողջ օրը մտքերի մեջ անցկացրեց․ չէր հասկանում՝ որտեղ է սխալվել, որ նման բախտի է արժանացել։ Ի վերջո եկավ ժամը հինգը։

Արմենը նշված ռեստորանի դիմաց էր, և տեսավ, որ կինը՝ գեղեցկացած ու պատրաստված, ներս է մտնում։ Արեը հետևեց նրան, ու գտնելով նրանսեղաններից մեկի մոտ՝ միայնակ նստած՝ ասաց․

-Երկա՞ր ես սպասելու սիրելիիդ։ Ես ամեն ինչ գիտեմ, պետք չէ արդարանալ։

-Ոչ,- ասաց կինը,- երկար չեմ սպասելու, նա արդեն այստեղ է։

-Ի՞նչ նկատի ունես,- զարմացավ Արմենը։

-Դե, այն, որ ոչ ոք էլ չի գալու։ Սա միակ ձևն էր քեզ ինչ-որ ռեստորան բերելու։ Երեք օր է՝ փորձում եմ ցույց տալ քեզ այդ անիծյալ բացիկը, սակայն դու ոչ մի կերպ չես նկատում։

Այնպես որ խնդրում եմ նստիր ու վայելիր այս երեկոն։ Ես ոչ մի սիրեկան էլ չունեմ, պարզապես մենք արդեն տարիներ շարունակ ոչ մի տեղ միասին չենք գնում։

Արմենը նյարդայնացած էր, սակայն սկսեց ժպտալ։

Նա իսկապես գիտեր, որ իրենք հոգսերով են տարված, և քիչ ժամանակ են միասին անցկացնում։

Դե, ինչո՞ւ ոչ՝ ուրեմն, կարելի էր օգտվել այս միակ առիթից։

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий