Հարսանիքից հետո հարսի ծնողները սրտի դողով սպասում էին, որ իրենց դստերը հետ կբերեն, և ահա, դռան զանգը հնչեց
Մի տղամարդ դուստր ուներ, մի հուրի-փերի, բայց անբան, ոչինչ անել չէր ուզում։ Շուտով հայտնվեց մի փեսացու: մեծ հարսանիք արեցին, ծնողները հարուստ օժւտ տվեցին իրենց դստերը, բայց սչտւմ մեծ վախ ունեին:
Իրենց դուստրը անբան էր, ոչինչ անել չէր ուզում: Հարսանիքի հաջորդ օրը նրան սիրով հրավիրեցին սեղանի շուրջ՝ միասին ճաշելու: Մի քանի օր նրանք ոչինչ չէին ասում հարսին։
Չորրորդ օրը երեկոյան ամուսնու հայրը ասում է. ով ինչ արել է, այդ չափով էլ կճաշի: Ամեն մեկն ասաց, թե ինչ է արել, միայն նորահարսն էր լռում։
-Իսկ դու ի՞նչ ես արել: -Ես պառկած էի:
— Դե, դու կգնաս կպառկես, իսկ մենք կճաշենք: Հաջորդ օրը հարսը գնաց ջուր բերելու։ Սկեսուրը կանչում է ճաշի։ Իսկ սկեսրայրը նորից հարցնում է, թե ով ինչ է արել։ Կինն ասում է.
— Ա՛յ, հարսն էլ ջուր է բերել։ — Ուրեմն նրան մեկ սափոր ջուր տվեք, իսկ մենք կճաշենք: Հաջորդ օրը սկեսուրը գնաց կովը կթելու, հարսը գնաց նրա հետևից։ Սկեսրայրը տուն մտավ ու հարցրեց- Ո՞վ ինչ արեց։
— Մեր հարսը այսօր կովին կթել է,- ասում է սկեսուրը: — Մի սափոր կաթ տուր նրան, թող խմի: Հարսը տեսավ, որ պետք է ավելին անել։ Հարցնում է սկեսուրին, թե ինչ անել:
Տանը շատ գործ կա, պետք է եփել, մաքրել։ Չորրորդ օրը նորից սկեսրայրը.- Ով աշխատել է, թող նստի հաց ուտելու։ Հարսը նույնպես սեղան նստեց, քանի որ ճաշը վաստակել էր։
Հայրը գնաց խնամու տուն՝ տեսնելու, թե ինչպես է այնտեղ ապրում իր աղջիկը։ Աղջիկը աշխատում էր այգում: Նա նստեց զարմացած,
աչքերին չէր հավատում, դուստրն աշխատում էր առանց դժկամության և նա կամացուկ ասաց նրան. «Վերցրու, հայրիկ, սոխը կտրատիր, որովհետև այստեղ այդպիսի մարդիկ, եթե չաշխատես, քեզ ուտելու բան չեն տա։
Ով չի աշխատում, չպետք է ուտի: