Ժողnվուրդ էս ինչա կաsարվում․ Չեմ կարա չաuեմ sեսածս. խայsառակ վիճակը էն բառը չի

POSITIV

Այսօր ականատես եղա 25-ամյա երիտասարդի արարքին, ով 44 համարի ավտոբուսի վարորդն էր. սա պետք է կարդան բոլորը

Կանգառում ավտոբուս է բարձրանում մոտ 80 տարեկան մի տատիկ ու նստում ազատ նստատեղին։ Ես կողքից հետևում եմ ամբողջ տեսարանին։

Տատիկը հանում է թաշկինակն ու կապը քանդում․մեջը բնականաբար մանրադրամ է։ Նա հաշվում է մանրը ու վարորդին խնդրում կանգնել։

Վարորդը սովորականի պես կանգնեց, տատիկը նրան մեկնեց փողն ու ասաց․«Շնորհակալ եմ, տղաս»։ Բայց վարորդը փողը չվերցրեց։

Նա վերցրեց իր դրամապանակը, խնդրեց 3 րոպե սպասել, արագ վազեց խանութ, 4 տուփ կաթ գնեց, 2 թթվասեր, հաց, մակարոն ու միս։ Վազելով եկավ ու այդ մթերքը տվեց տատիկին։

Տատիկը հրաժարվում է՝ պետք չի, իր թոշակը հերքում է հացի ու էդ մնացածի համար։ Տղան ասաց՝ եթե չվերցնեք, ես հենց էստեղ էլ կշպրտեմ էս փաթեթը։

Տատիկը հոնգուր-հոնգուր լաց եղավ, շնորհակալություն հայտնեց նրան, օրհնեց և այլն։ Վարորդն ավտոբուս է մտնում, ու էստեղ մի 40 տարեկան կին վրա է տալիս, թե արժե՞ր ինչ-որ մեկի շնորհակալության համար փող ծախսել ու մեր ժամանակը խլել։

Տղան շրջվեց, դուռը բացեց ու այդ կնոջը դուրս հրավիրեց՝ հետևյալ բառերով․«Ձեզ նմանների պատճառով տարեց մարդիկ երիտասարդներին սրիկա են համարում, որովհետև դուք ձեր երեխաներն երկերեսանիությունից ու ժլատությունից բացի ուրիշ բան ի վճակի չեք սովորեցնել»։

Կինն ավտոբուսից դուրս թռավ ոնց որ խցանը շամպայնի շշից ու՝ պոմիդորի պես կարմրած։

Կեցցես, տղա, քեզ նմանները թող շատ լինեն։

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen