Շատ nւժեղ անեկդns՝ նnր եկած հարuի մաuին. Առաջին գիշերվանից հեsո աղջիկն արթնացնnւմ է uկեսրnջը և աuում

NACHRICHTEN

Աղջիկը պատրաստվում էր ամուսնանալ և մորը հարցրեց.

-Մայրի՛կ, ինչ պետք է անեմ, որպեսզի լավ կին լինեմ ամուսնուս համար:

Ի պատասխան մայրն ասաց. -Դու պետք է աշխատասեր լինես, տունը մշտապես մաքուր պահես, ցանկապատը ներկես, նաև համով բաներ պատրաստես:

Հարսանիքից հետո աղջիկը գիշերն արթնացնում է սկեսրոջը և ասում. -Մայրի՛կ, արի՛ գնանք տունը դրսից ներկենք:

-Ի՞նչ ես խոսում, դրսում գիշեր է,- պատասխանում է սկեսուրը:

-Ոչի՜նչ, արի՛ գնանք, աշխատել է պետք,- պնդում է հարսը:

-Բայց մենք վրձին չունենք:

-Ոչի՜նչ, հայրիկի մորուքը կկտրենք և մեզ համար վրձին կպատրաստենք:

Հարս ու սկեսուր այդպես էլ արեցին: Առավոտյան տնակը դրսից ներկված էր: Հաջորդ գիշերը ամեն ինչ կրկնվեց.

-Մայրի՛կ, արի՛ այսօր էլ ցանկապատը ներկենք,- ասում է հարսը:

Սկեսուրը նորից պատասխանում է, որ համապատասխան վրձին չունեն: -Ոչի՜նչ, հայրիկի բեղերը կկտրենք և կներկենք:

Առավոտյան ցանկապատն ամբողջովին սպիտակ էր, միայն թե սկեսրայրը բարձրացել էր ծառը և չէր իջնում: Երեկոյան, երբ նորափեսան տուն եկավ, տեսավ, որ հայրը նստած է ծառի վրա և ասաց.

-Հայրի՛կ, ինչո՞ւ ես ծառը բարձրացել, ցած իջի՛ր: Ի պատասխան՝ հայրը բղավում է.

-Դու որտեղի՞ց ես այդ աշխատասեր «վարակ»-ին գտել: Առաջին օրը տնակը ներկելու համար մորուքս կտրեց, երկրորդ օրը ցանկապատը ներկելու համար բեղերս կտրեց, իսկ այսօր ինչ-որ բան թխել է ուզում, իսկ տանը ոչ մի հատ ՁՈՒ չկա:

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen