Արդյnք կարելի է fնել մաhացած մարդnւ մաhճակալին. Uա պիsի իմանան բnլորը

ПОЗИТИВ

Դեռ վաղ ժամանակներից մարդիկ կողմ չեն եղել մահացած մարդու մահճակալին քնելուն:

Հատկապես եթե հանգուցյալը երկար ժամանակ հիվանդ է եղել, ցավեր է ունեցել, ի վերջո նույն մահճակալի վրա մահացել է, ապա ավելի լավ է հրաժեշտ տալ նման ժառանգությանը:

էքստրասենսորիկայի հետ կապ ունեցող մարդիկ վստահեցնում են, որ ցանկալի է փոխարինել մահացածի մահճակալը:

Եթե նորը գնելու հնարավորություն չկա, ապա լավ կլինի մտերիմ մարդու մահճակալի մաքրման արարողություն կատարել: Այդ հարցում կօգնի եկեղեցուց բերված մոմը. պետք է վառել այն և բոլոր կողմերից շրջել մահճակալի կողքով, նաև մի քիչ օրհնված ջուր և աղ ցողել:

Եթե այս հարցով դիմեք բժիշկներին կամ գիտնականներին, նրանք սկեպտիկորեն կվերաբերվեն նմանատիպ գործողություններին և, հավանաբար, կասեն, որ մահացած մարդու մահճակալը կամ բազմոցը դեն գցելու կարիք չկա:

Նրանց միակ խորհուրդը կարող է լինել տվյալ կահույքի ախտահանումը: Հատկապես, եթե մարդը մահացել է ինֆեկցիոն հիվանդությունից կամ որևէ վիրուսից:

Հետաքրքիր է, որ եկեղեցին նույնպես կողմ չէ հարազատ մարդու մահճակալը տանը պահելուն: Այնքան էլ լավ չէ քնել մի բանի վրա, որտեղ դեմ առ դեմ հանդիպել են մահվան հետ:

Կարևոր է նաև այն փաստը, որ մահճակալը անդադար կհիշեցնի մտերիմ մարդու մասին: Սա կարևոր հոգեբանական կողմ է, որը ցանկալի է հաշվի առնել:

Մի խոսքով, ընտրությունը ձերն է: Յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես վարվել:

Նյութը հրապարակման պատրաստեց

Оцените статью
Поделиться с друзьями
Добавить комментарий