Չգիտեմ, թե ինչ անցավ մտքովս, բայց այդ օրը որոշեցի աշխատանքից շուտ տուն գալ, առանց կնոջս ասելու

INTRESSANT

Չգիտեմ, թե ինչ անցավ մտքովս, բայց այդ օրը որոշեցի աշխատանքից շուտ տուն գալ, առանց կնոջս ասելու․․․Ճանապարհից նույ-

նիսկ նրա համար ծաղիկներ գնեցի։Այդ օրը որոշեցի շուտ գնալ տուն, ուրախացնել կնոջս, ծաղիկներ տանել․․․ Դուռը բացեցի իմ բա-

նալիով։ Կինս չլսեց, այդ պահին լոգանք էր ընդունում։ Ես սկսեցի հանել կոշիկներս, երբ հանկարծ լսեցի․

-Վազգեն, կերել վերջացրե՞լ ես, սպասիր, հիմա կգամ, էլի կտամ․․․-լսեցի լոգարանի կիսաբաց դռան հետևից։

Կարծես գլխիս եռման ջուր լցնեին․․․ ես Արմենն եմ։

-Կսպանեմ նրան․․․ստոր կին․․․-առաջին բանն էր, որ մտածեցի՝ նախքան վազեցի կնոջս մոտ։

-Արմեն, Արմեն, ի՞նչ ես անում, սպասիր, դու հո խելագար չես․․․ սպասիր․․․

-Գլխիս կոտոշներ ես տնկել, տեսնու՞մ ես․․․ մեծ կոտոշներ․․․

-Այդ դու ես մեղավոր, մոտեցար դռանը, ես էլ չգիտեի, բացեցի, հարվածեցի։ Ես ի՞նչ գիտեի, որ դու եկել ես։

-Ո՞վ է նա․․․ ցույց տուր հենց հիմա։

-Ո՞վ, ու՞մ մասին ես խոսում, — կնոջս աչքերը կլորացել էին զարմանքից։

-Ով որ նստած է խոհանոցում,— ասացի ու գլուխս թեքեցի դեպի այն կողմ, հանկարծ նկատեցի․․․ փոքր մոխրագույն կատու, որ վա-
խեցած մտել էր մի անկյուն և մլավում։

Պարզվեց, կինս ընկերուհուց կատու էր նվեր ստացել և անունը Վազգեն էր դրել, որոշել էր անակնկալ անել․․․Ես ևս մի անգամ ձեռք
տվեցի կոտոշս և հասկացա, որ երբեմն մենք ինքներս ենք դրանք տնկում մեր գլխին։

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen