Ահա թե ինչ են մտածում հոգեբաններն այն մարդկանց մասին, որոնք լաց են լինում հաճախ և գգրեթե ցանկացած պատճառով

POSITIV

Ահա թե ինչ են մտածում հոգեբաններն այն մարդկանց մասին, որոնք լաց են լինում հաճախ և ցանկացած պատճառով

Մենք լաց ենք լինում ամենատարբեր պատճառներով. դա կարող է լինել և ջղայնություն, և՛ ուրախություն, և՛ տխրություն։ Ոմանք լացը թուլության նշան են համարում, բայց ասում են նաև, որ համարձակ են նրանք, ովքեր չեն թաքցնում իրենց արցունքները։

Պարզենք, թե ինչ են մտածում հոգեբանները նրանց մասին, ովքեր միշտ պատրաստ են արտասվել։

1. Լացը լավ մարդ լինելու և լավ ընկեր լինելու նշան է։

2. Լացը նշանակում է, որ դուք չեք վախենում ձեր զգացմունքներից, լինի դա հարազատի կորուստ, սթրես, ջղայնություն, ատելություն, տխրություն, հորմոնալ դիսբալանս, թե տխուր երգ կամ ֆիլմ, այս բոլոր գործոններն ու պատճառները մեզ խոցելի են դարձնում և կարող են արցունքներ բերել։

Երբ դուք չեք կարողանում ձեզ զսպել, շրջապատը ոչ միայն ըմբռնումով է ձեզ վերաբերվում, այլև դա ձեզ ուժ է տալիս պայքարելու ձեր զգացմունքների հետ։

3. Դուք կարողանում եք պայքարել սթրեսի դեմ։ Դուք թույլ եք տալիս ձեզ արտասվել, դրանով ազատվելով ծանր մտքերից, հակառակ դեպքում դրանք կարող են լուրջ հոգեկան խնդիրների հանգեցնել։

4. Լացը ուժեղ մարդու նշան է, որին չի հուզում շրջապատի արձագանքը։ Նրանք, ովքեր լաց լինելուց չեն վախենում, ուժեղ են բոլորից, չէ որ նրանք կարողանում են կառավարել իրենց զգացմունքները։

Արցունքները զսպելն ու երբեք լաց չլինելը վտանգավոր է։

Bewerten Sie den Artikel
Mit Freunden teilen
Kommentar hinzufügen