Բարձրացա, նստեցի ազատ նստարանին, ականջակալներս դրեցի ու սկսեցի լսել իմ սիրած երգը:Հանկարծ զգացի, որ ավտոբուսում խառնաշփոթ է, բոլորը շտապում են հետևամաս:
Ականջակալներս հանեցի ու հասկացա թե ինչ է տեղի ունենում:Ավտոբուսի հետևամասում մի հղի կին էր նըս-տած, նրա դեմքից զգացվում էր, որ սարսափելի ցավերի մեջ է:
Մի տարեց կին շոյում էր նրա գլուխը: Հղի կինը ցավից գալարվում էր, և ասես շուրջը ոչինչ չէր նկատում; Հանկարծ նրա նստարանի տակ արյան հետքեր երևացին: Այդ պահին ավտոբուսի վարորդը բարձրաձայն ասաց.
-Հաջորդ կանգառը ծննդատուն։
Եվ նստելով ղեկի մոտ մեծ արագությամբ սլացավ մոտակա ծննդատունը, չնայած, որ դա նրա երթուղուց դուրս էր: Ավտուբուսի մեջ գտնվողներս շատ լարված էինք, նստատեղի տակ արյան հետքը գնալով մեծանում էր:
Վա-րորդը այնպիսի մեծ արագությամբ էր սլանում, որ մի քանի րոպեից հասանք ծննդատուն:
Ծննդատան մուտքի մոտ նա կայանեց ավտոբուսը և արագ կնոջը գրկելով վազեցրեց ներս: Կնոջ պայուսակը ավտոբուսի մեջ էր, ես նրա պայուսակի մեջ գտա բջջային հեռախոսը, որոնեցի ամուսնու հեռախոսահամարը և զանգահարեցի ու ամուսնուն պատմեցինք կատարվածը:
5 րոպե չանցած ամուսնու ամվտոմեքենան սրընթաց մտավ հիվանդանոցի բակ, նա արագ իջամ մեքենայից ու շտապ քայլերով մտավ ներս:
Մենք բոլորս, ավտոբուսի ուղևորներս, որ օտար մարդիկ էինք և իրար չէինք ճանա-չում, հարազատի նման անհամբեր սպասում էին ավտոբուսի «փոքրիկ ուղևորի» լույս աշխարհ գալուն: Որոշ ժամանակ անց, ամուսինը ուրախ դուրս եկավ հիվանդանոցի շենքից.
— Ծնվեց, որդիս, ծնվեց: Մենք բոլորս գրկախառնվեցինք, շնորհավորեցինք նորաթուխ հայրիկին:
Նորածնի հայրը ձեռքը մեկնեց ավտոբուսի վարորդին և աաաց.
— Շնորհակալ եմ եղբայր, եթե շտապ չհասցնեիր, չեմ էլ ուզում մտածել, թե ինչ կարող էր պատահել:
Մինչև այսօր ես չէի որոշել ինչ անունով եմ կոչելու որդուս, բայց հիմա հաստատ գիտեմ: Ես նրան կկոչեմ քո անունով:
Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ